Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի հետ:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցելու խորհրդարանի հետ և օժանդակելու նրա գործունեությանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել