Երեկ տարածվեց հայտարարություն, որ Մոսկվայի բանտերից մեկից կորել է թալիշական շարժման առաջնորդներից Ֆահրեդին Աբասզադեին, ով ադրբեջանական իշխանության կողմից միջազգային հետախուզման մեջ էր։ Նրան ձերբակալել էին Ռուսաստանում, սակայն փետրվարի 28-ին նրան հանձնեցին Բաքվին։
Ադրբեջանն Աբասզադեին մեղադրում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու, հայկական քարոզչություն տանելու և ադրբեջանցիների դեմ տեղեկատվական գործողություններ կատարելու մեջ։ Արդեն կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ճակատագրի է արժանանալու Աբասզադեին Ադրբեջանում, քանի որ ադրբեջանական մամուլն արդեն սկսել է նրան ամենավատ ձևով ներկայացնել գործընթացը։
Երբ Աբասզադեին ձերբակալեցին Ռուսաստանում, մի շարք կազմակերպությունները պահանջում էին, որ նրան ոչ մի դեպքում չհանձնեն Ադրբեջանին, քանի որ դա նրա համար ուղղակի սպանությանը հավասար բան է։
Ադրբեջանի ղեկավարությունը, ներկայացնելով Աբասզադեին, խոստանում է, որ գտնելու է նաև նրա ընկերներին, ում հետ վերջինս տարբեր առիթներով շփվել է։ Այս կերպ ադրբեջանական կողմը նաև սպառնում է ձերբակալվածի հարազատներին և ընկերներին, որ շուտով նրանք ևս կհայտնվեն իրենց ձեռքերում։
Իսկ արնախում պետության դաժանությունները անսահմանափակ են․ մենք լավ գիտենք, թե նրանք ինչեր կարող են անել անպաշտպան մարդու հետ։