Շատ եմ ափսոսում,որ «կենդանին» կարողանում է մարդկային հարաբերություններ փչացնել։ Այդ մարզիկներից շատերն ինձ հետ ճանապարհ են անցել, շատերը բավականին լավ սպորտսմեններ են եւ ունեն բավականին լավ հարաբերություններ ինձ հետ։ Անկախ նրանից, որ հետո զանգահարում են եւ ներողություն խնդրում, բացատրում իրենց անճարությունը, սակայն ոչինչ չի կարող արդարացնել... Ես խղճում եմ իրենց եւ չեմ ընդունում որեւէ պատճառաբանություն։ Եղել են նաեւ այնպիսիք, որոնք իրենց իսկական տղամարդուն վայել են պահել եւ հրաժարվել են խոսելուց։ Ամեն մարդու պահվածք իր անձին է ուղղված։

Չմոռանաք՝ դեմ առ դեմ կհանդիպեք դեռ ինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել