Բաղադրիչներ
- Սրճային կարամելի համար՝
- սուրճ սև - 160 գ (եփած)
- եղեգնաշաքար - 225 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 140 մլ
- կարագ - 28 գ
- աղ - 1պտղունց
- «Բրաունիի» համար՝
- կարագ - 226 գ
- սև շոկոլադ - 115 գ
- շաքարավազ - 285 գ
- լուծվող սուրճ - 2 ճ/գ
- ձու - 4 հատ
- կակաո - 70 գ
- ալյուր - 100 գ
- Նուտելլա - 4-5 ճ/գ
- կարամել - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք սրճային կարամելը: Շաքարավազի վրա լցնում ենք եփած սուրճը և մարմանդ կրակին եփում 5 րոպե: Այնուհետև ավելացնում ենք սերուցքն ու կարագը և կրկին եփում 5 րոպե: Վերցնում ենք կրակից, ավելացնում աղն ու լցնում բանկայի մեջ:
Պատրաստում ենք «Բրաունին»: Կարագն ու շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում շաքարավազն ու լուծվող սուրճը և խառնում մինչև համասեռ զանգվածի ստացումը: Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը և լավ խառնում: Զգուշությամբ լցնում ենք կակաոն և ալյուրը:
Խմորի կեսը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան լցնում ենք «Նուտելլան» և զգուշությամբ ավելացնում կարամելի 2/3 մասը: Այնուհետև լցնում ենք մնացած խմորը:
Թխում ենք նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե: Ջեռոցից հանում ենք, հովացնում և խորանարդաձև կտրատում: Կտրատած «Բրաունիի» վրա լցնում ենք մնացած կարամելը:
Ահա և վերջ։

«Բրաունի» թխվածքի սիրահարները, միանշանակ, գոհ կմնան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել