Տղամարդիկ իրենց բնույթով որսորդներ են, զինվորներ, այդ պատճառով էլ իսկական տղամարդուն միշտ էլ ձգում է այն կինը, որին նվաճելը նրան ամեն անգամ թույլ կտա սեփական արժանապատվության զգացողություն ապրել։ 

Մարդը, որը գիտի իր սեփական արժեքը, կցանկանա նվաճել ամենագեղեցիկ, ամենաուժեղ և ամենաանհասանելի կնոջը, քանի որ միայն նման գանձ նվաճելը նրան գերագույն բավարարվածության զգացողություն կպարգևի։

Թեթևաբարո մարմնավաճառին տիրանալը, որը ձեռքից ձեռք է անցնում, նրան ոչինչ չի տա։

Գեղեցիկ կինը, որը չի վաճառում իր գեղեցկությունը, սկզբում անհասանելի և դժվար նվաճելի է, սիրվում է սրտանց և տղամարդու աչքերում երկրպագման է արժանի։

Կինը, որը գեղեցիկ է, սակայն «վաճառում է» իր գեղեցկությունը, ոչնչի արժանի չէ՝ բացի ժամանակավոր զվարճանքից։

Ի ցույց դրված ճչացող գեղեցկությունը կորչում է բարոյական իմաստով, երբ գին է ձեռք բերում, որով կարելի է այն գնել։

Իսկ համեստ, նրբագեղ, արքայական գեղեցկությունն իսկական սխրանքներ է պահանջում, որոնց համար, վերջին հաշվով, կստանա իսկական տղամարդու սիրտը և հարգանքը։

Ամենագեղեցիկ կանայք նրանք են, որոնք, գեղեցկությունից բացի, ունեն հոգի, համեստություն և խելք։

Եվ էլի մի բան՝ սեփական արժանապատվության զգացում կամ միգուցե կանացի հպարտություն։

Նրանց մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա, նրանք ծնված են վեհ զգացմունքների և նպատակների համար, որպեսզի տղամարդուն սխրանքների ոգեշնչեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել