Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն դարձել է Instagram-ի ամենահանրաճանաչ կինը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ըստ առկա տեղեկատվության՝ փետրվարի 25-ին Գրանդեն առաջ է անցել երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսից, որն անցյալ տարվա հոկտեմբերից ամենաշատ բաժանորդներն է ունեցել: Գրանդեն, որը 146286173 բաժանորդ ունի, գերազանցել է 146267801 հետևորդներ ունեցող Գոմեսին:

Նշվում է, որ բաժանորդների թվով առաջատարը դեռևս ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել