Armlur.am-ը գրում է.

ArmLur.am լրատվական ծառայությունը քիչ առաջ տեղեկացավ, որ «Հրապարակ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել է ծանուցում այն մասին, որ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող խմբագրությունը պետք է հինգ օրում ազատի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի փաստաթղթում որպես հիմնավորում նշված է, որ Երևանի շահերից ելնելով պետք է ազատել տարածքը… Տեղեկացնենք, որ «Հրապարակ» օրաթերթը այս տարածքում գործունեություն է ծավալում 2009 թվականից Երևանու ավագանու որոշմամբ:

Նրանց, որպես օրաթերթ, անհատույց տրվել է այդ տարածքը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ժամկետով: Հավելենք. որ այս հասցեում գործունեություն են ծավալում «Հայելի» ակումբը, «Հետք» պարբերականը», «Առկա» լրատվական գործակալությունը, «Ա1+» և այլն: 

Տեղեկացնենք, որ «Հրապարակ» օրաթերթը այս տարածքում գործունեություն է ծավալում 2009 թվականից Երևանու ավագանու որոշմամբ: Նրանց, որպես օրաթերթ, անհատույց տրվել է այդ տարածքը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ժամկետով: Հավելենք. որ այս հասցեում գործունեություն են ծավալում «Հայելի» ակումբը, «Հետք» պարբերականը», «Առկա» լրատվական գործակալությունը, «Ա1+» և այլն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել