Բաղադրիչներ

  • շոկոլադ սև - 300 գ
  • սերուցք - 200 գ (20% յուղայնությամբ)
  • կարագ - 100 գ
  • շաքարի փոշի - 3 ճ/գ
  • Միջուկի համար՝
  • թխվածքաբլիթ - 150 գ
  • ընկույզ - 100 գ
  • մարշմելոու - 100 գ
  • Ինչպես նաև՝
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք գանաշը, որի համար շոկոլադը բաժանում ենք ոչ շատ փոքր կտորների:
շոկոլադե-տորթ-3
Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարի փոշին ու խորանարդաձև կտրատած կարագը:
շոկոլադե-տորթ-4
Հասցնում ենք եռման աստիճանի, վերցնում ենք կրակի վրայից և ավելացնում ենք շոկոլադը:
շոկոլադե-տորթ-5
Լավ խառնում ենք, որպեսզի շոկոլադը լուծվի, ու զանգվածը պնդանա:
շոկոլադե-տորթ-6
Ստացվում է ահա այսպիսի պինդ, փայլուն ու հարթ զանգված:
շոկոլադե-տորթ-8
Թխվածքաբլիթները բաժանում ենք մանր կտորների, ավելացնում ենք մանր կտրատած ընկույզն ու մարշմելոուն:
շոկոլադե-տորթ-9
Շոկոլադե զանգվածը համարյա ամբողջությամբ լցնում ենք տարայի մեջ՝ թողնելով 1/5 մասը, ապա զգուշորեն խառնում ենք, որպեսզի միջուկն ամբողջովին պատվի շոկոլադով:
շոկոլադե-տորթ-11
Ձևամանը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով, շոկոլադե զանգվածը լցնում ենք մեջն ու հավասարապես տարածում:
շոկոլադե-տորթ-12
Վերին շերտը պատում ենք մնացած շոկոլադով ու 3-5 ժամ թողնում ենք սառնարանում:
շոկոլադե-տորթ-13
Այնուհետև հանում ենք սառնարանից, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի, դնում ենք մատուցվող ափսեի մեջ ու մատուցում:
շոկոլադե-տորթ-14
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել