168.am-ը գրում է․

Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը, որը սարքեր է մշակում Nokia առեւտրանիշի ներքո, MWC 2019 շարժական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում ներկայացրել է Nokia 9 PureView նոր սմարթֆոնը՝ հետին պանելի հինգ տեսախցիկներով: Այս մասին հայտնել է The Verge պորտալը: 12-ական մեգափիքսելանոց բոլոր մոդուլներն աշխատում են միաժամանակ: Դրանցից երեքը մոնոքրոմ են, երկուսը՝ գունավոր:

Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 845 պլատֆորմով՝ 3,32 միլիամպեր/ժամ կուտակիչով: Նորույթն ստացել Է վեց գիգաբայթ օպերատիվ եւ 128 գիգաբայթ ներսարված հիշողություն, pOLED-Էկրան՝ 5,99-դյույմանոց անկյունագծով: Ըստ որում սմարթֆոնում բացակայում է ականջակալների միակցիչը:

ԱՄՆ-ում նորույթը մատչելի կլինի այս տարվա մարտին: Nokia 9 PureView-ի գինը կկազմի 699 դոլար: Փետրվարի 25-ին ավելի վաղ Չինաստանի Huawei ընկերությունը MWC 2019 խորհրդաժողովում ներկայացրել է Mate X սմարթֆոնը՝ ճկուն էկրանով: Գաջեթն ունի 8 գիգաբայթ օպերատիվ եւ 512 գիգաբայթ մշտական հիշողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել