Հոլիվուդում ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը: Մի շարք անվանակարգերում պարզ են դարձել կինոաշխարհի 2018 թ․-ի լավագույնները:
Մրցանակաբաշխության կարևորագույն «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» ստացավ Մախերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար:

«Կանաչ գիրք» ֆիլմի ստեղծագործական խումբն՝ ի դեմս Նիք Վալելոնգի, Բրայան Քարիի եւ Փիթեր Ֆարելիի, «Օսկար» մրցանակի արժանացան «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմում կերտած դերի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռամի Մալեքը՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար: Ֆիլմը նաև «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգերում է հաղթող ճանաչվել:

«Սարդ-մարդը» մուլտֆիլմը «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում:

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Օսկարի» է արժանացել «Սև կլանացին» ֆիլմի նկարահանող թիմը:

«Ազատ վերելք» (Free Solo) ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացավ «Օսկար» մրցանակի:
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում արժանիորեն մրցանակի է արժանացել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը:
«Ռոման» մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
2018թ.-ի լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Ռոմա» ֆիլմի ռեժիսոր մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը:

Դերասանուհի Ռեջինա Քինգը «Օսկար» ստացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Մրցանակը նրան հանձնվեց «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմում նրա կերտած դերի համար:
«Լավագույն կոստյումներ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Marvel-ի «Սեւ հովազը»: Այն նաև «Լավագույն երաժշտություն» անվանակարգի հաղթողն է:

«Լավագույն գրիմ եւ սանրվածքներ» անվանակարգում մրցանակի են արժանացել Գրեմ Քենոմը, Քեյթ Բիսկոն եւ Պատրիցիա Դեխանին, ովքեր «Իշխանություն» ֆիլմում աշխատել են Քիստիան Բեյլի կերպարի վրա. նա ֆիլմում մարմնավորում էր գլխավորի հերոսի՝ քաղաքական գործիչ Դիք Չեյնիի կերպարը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին
- «Սև հովազ»
- «Սև կլանացի»
- «Բոհեմական ռապսոդիա»
- «Ֆավորիտուհին»
- «Կանաչ գիրք»
- «Ռոմա»
- «Աստղ է ծնվել»
- «Իշխանություն»
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել էին․
- Սփայք Լի - «Սև կլանացի»
- Պավել Պավլիկովսկի - «Սառը պատերազմ»
- Յորղոս Լանտիմոս - «Ֆավորիտուհին»
- Ալֆոնսո Կուարոն - «Ռոմա»
- Ադամ Մաքքեյ - «Իշխանություն»
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էին․
- Քրիստիան Բեյլը՝ «Իշխանություն» ֆիլմից
- Բրեդլի Քուփերը՝ «Աստղ է ծնվել» ֆիլմից
- Ուիլեմ Դեֆոն՝ «Վան Գոգ․ հավերժության շեմին» ֆիլմից
- Ռամի Մալեքը՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմից
- Վիգգո Մորտենսենը՝ «Կանաչ գիրք» ֆիլմից
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել էին․
- Յալիցա Ապարիսիոմ՝ «Ռոմա» ֆիլմից
- Գլեն Քլոուզը՝ «Կինը» ֆիլմից
- Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմից
- Լեդի Գագան՝ «Աստղ է ծնվել» ֆիլմից
- Մելիսա Մաքքարթին՝ «Կարո՞ղ եք ներել ինձ» ֆիլմից
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էին․
- Մահերշալա Ալին՝ «Կանաչ գիրք» ֆիլմից
- Ադամ Դրայվերը՝ «Սև կլանացի» ֆիլմից
- Սեմյուել Էլիոթը՝ «Աստղ է ծնվել» ֆիլմից
- Ռիչարդ Գրանտը՝ «Կարո՞ղ եք ներել ինձ» ֆիլմից
- Սեմ Ռոքուելը՝ «Իշխանություն» ֆիլմից
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել էին
- Էմի Ադամսը՝ «Իշխանություն» ֆիլմից
- Մարինա դե Տավիրան՝ «Ռոմա» ֆիլմից
- Ռեջինա Քինգը՝ «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմից
- Էմմա Սթոունը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմից
- Ռեյչել Ուայզը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմից
«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում առաջադրվել էին․
- «Ֆավորիտուհին»
- «Քահանայի օրագիրը»
- «Կանաչ գիրք»
- «Ռոմա»
- «Իշխանություն»
«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջադրվել էին․
- «Բաստեր Սքրագսի բալլադը»
- «Սև կլանացի»
- «Կարո՞ղ եք ներել ինձ»
- «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
- «Աստղ է ծնվել»
«Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին․
- «Սուպեր ընտանիքը 2»
- «Շների կղզի»
- «Միրայն ապագայից»
- «Ռալֆն ընդդեմ ինտերնետի»
- «Սարդ-մարդ․ տիեզերքի միջով»
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին
- «Կապերնաում» (Լիբանան)
- «Սառը պատերազմ» (Լեհաստան)
- «Առանց հեղինակի աշխատանք» (Գերմանիա)
- «Ռոմա» (Մեքսիկա)
- «Խանութի գողեր» (Ճապոնիա)
«Լավագույն մոնտաժ» անվանակարգում առաջադրվել էին․
- Բարրի Ալեքսանդր Բրաուն - «Սև կլանացի»
- Ջոն Օթման - «Բոհեմական ռապսոդիա»
- Յորգաս Մավրոպսարիդիս - «Ֆավորիտուհին»
- Պատրիկ Դոն Վիտո - «Կանաչ գիրք»
- Հենկ Կորվին - «Իշխանություն»
«Լավագույն դիմահարդարում և սանրվածք» անվանակարգում առաջադրվել էին․
- Յորան Լունդսթրեմ և Պամելա Գոլդամմեր - «Աշխարհերի սահմանին»
- Ջեննի Շիրկոր, Մարկ Պիլչեր և Ջեսիկա Բրուքս - «Երկու թագուհի»
- Գրեգ Քեննոմ, Քեյթ Բիսկո և Պատրիցիա Դեհանի - «Իշխանություն»
«Լավագույն երաժշտություն» անվանակարգում առաջադրվել էին․
- Լյուդվիգ Գորանսոն - «Սև հովազ»
- Թերեսն Բլանշար - «Սև կլանացի»
- Նիկոլաս Բրիթել - «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
- Ալեքսանդր Դեսպլատ - «Շների կղզին»
- Մարկ Շաիման - «Մերի Փոփինսը վերադառնում է»
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում առաջադրվել էին․
- «Վրիժառուները: Անվերջանալի պատերազմը»
- «Քրիստոֆեր Ռոբին»
- «Առաջին մարդը»
- «Առաջին խաղացողին պատրաստվել»
- «Սոլո. աստղային պատերազմների պատմությունը»



