Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 200գր
- լավաշ - 1 հատ
- վարունգ - 1 հատ
- ձու - 2 հատ(խաշած)
- հազարի թերթեր - 5-6 հատ
- կետչուպ - ըստ ճաշակի
- մայոնեզ - 300գր
Պատրաստման եղանակ
Փռում ենք լավաշը, վրան քսում մայոնեզ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի փոքր կետչուպ:

Ապա դնում ենք նախապես լվացված և չորացված հազարի թերթիկները:

Մաքրում ենք խաշած ձուն, կտրատում և ավելացնում հազարի թերթիկների վրա և պատում մայոնեզի նոր շերտով:

Կտրատում ենք ձովախեցգետնի ձողիկները երկայնքով և դնում մայոնեզի շերտի վրա:

Ապա կտրատում ենք վարունգը երկար շերտերով և ավելացնում ծովախեցգետնի ձողիկների վրա: Երբ բոլոր շերտերը դրված են, փաթաթում ենք լավաշը ռուլետի ձևով ինչքան հնարավոր է ձիգ:

Դնում ենք սառնարան 15 րոպեով, որպեսզի բոլոր համերը խառնվեն, ապա հանում ենք և կտրատում օղակներով:

Այս համեղ բաղադրատոմսի ցանկացած բաղադրիչ կարելի է փոփոխել ըստ ճաշակի: Դե ինչ, բարի ախորժակ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել