Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 400 գր
- ոլոռ կանաչ պահածոյացված - 320 գր
- պղպեղ բուլղարական - 1 հատ
- վարունգ - 2 հատ
- մայոնեզ - 200 գր
- սոխ - ըստ ճաշակի
- վարունգ մարինացված - 3 հատ
- եգիպտացորեն պահածոյացված - 320 գր
Պատրաստման եղանակ
Հավի կրծքամիսը եփում ենք։
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատում ենք։
Սոխը մանր կտրատում ենք։
Մարինացված վարունգը խորանարդաձև կտրատում ենք։
Թարմ վարունգը նույնպես խորանարդաձև կտրատում ենք։
Աղցանամանի մեջ լցնում ենք պահածոյացված կանաչ ոլոռը, եգիպտացորենն ու մանր կտրատած բուլղարական պղպեղը։
Այնուհետև ավելացնում ենք հավի կրծքամիսը, սոխն ու վարունգները և համեմում ենք աղով։
Ավելացնում ենք մայոնեզն ու լավ խառնում ենք։
Համեղ աղցանը պատրաստ է։

Հավի մսով ու բանջարեղենով աղցանը թեթև, բայց միևնույն ժամանակ շատ հագեցնող է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել