Business Insider-ը կազմել է 2019-ի լավագույն սմարթֆոնների ցանկը:

Ըստ պարբերականի՝ լավագույնը չինական OnePlus 6T սմարթֆոնն է: Վարկանիշային աղյուսակի հեղինակները նշել են OnePlus 6T-ի գրավիչ տեսքը, նկարահանման որակը, արագ լիցքավորումը և դրա երկարատև պահպանումը՝ համադրելով 550 դոլար բազային արժեքի հետ:

Image result for OnePlus 6T

Երկրորդ տեղը զբաղեցրել է iPhone XR-ը, որն, ըստ պարբերականի, օժտված է նույն հատկանիշներով, ինչ ավելի թանկ iPhone XS-ը: Լավագույն եռյակը եզրափակում են Google Pixel 3 և Pixel 3XL սմարթֆոնները: Պարբերականը նշում է, որ այս սմարթֆոններն իրենց դասի համար լավ տեսախցիկ և Android-ի վրա հիմնված օպերացիոն համակարգ ունեն, որը լավ մտածված է և հասկանալի օգտվողին: Լավագույն հնգյակում են նաև Samsung Galaxy Note 9-ը և iPhone XS-ը:

Related image

Հեղինակներն աղյուսակում ընդգրկել են նաև LG V40 և G7, iPhone X, iPhone 8 և iPhone 8 Plus, iPhone 7 Plus, Samsung Galaxy S9 Plus և Samsung Galaxy S9, Galaxy S8 և S8 Plus, Huawei Mate 20 Pro, Razer Phone 2, HTC U12 +, Motorola Moto Z3, Moto G6 և BlackBerry Key2 սմարթֆոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել