ՀՀԿ-ի գրեթե բոլոր ներկայացուցիչներն ամեն ինչ արեցին, որպեսզի ժողովուրդն իրանց հեռանալու համար պատրաստ լինի ամեն ինչի ու դիմանա յուրաքանչյուրին, նրանք ամեն ինչ արեցին, որ իրանց հեռացումը նշվի, տոնվի ու բոլորի հաղթանակը համարվի, ու իրանք դա արեցին արդար քրտինքով, առանց որևէ մեկի օգնության։
Էդ ամենին հասնելու գլխավոր պատճառներն են՝
Իրավիճակին չտիրապետելը,
Ժողովրդի ձայնը չլսելը,
Ապրել իրանց ստեղծած աշխարհում (կամ նույնն է՝ Հ1-ի Հայաստանում) ու չնկատել էն, ինչ իրականում կատարվում է,
Մտածել ու քարոզել այն, որ ամեն ինչ լավ է։
Արդյունքը պարզ է։
Հիշեցում. նրանք դա արեցին 10 տարում (լավ, համոզիք. 7 տարի հետո էլ կարար սենց բան լիներ)։
ՔՊ-ն իշխանության ա եկել մոտ 10 ամիս, որի ընթացքում «սրբորեն պահում է» վերոնշյալ պատճառներն ու «սրբորեն» անում է բոլոր էն սխալները, որոնք արել են ժողովրդի ատելությունը վաստակածները։ Միակ պլյուսն իրանց առաջնորդի լեգիտիմությունն էՐ։
10 ամիսների ընթացքում իրանք ամեն ինչը միանգամից արեցին՝ բացի ակներև կոռուպցիայից
(ԴԵՌ)։
10 ամիսները ընթացքում նրանք շատ արագ կորցրին/նում են «ոսկու գին ունեցող» լեգիտիմությունն ու «ադամանդի նման իրանց անհրաժեշտ» ժողովրդի հավատը։
Ինչ եմ ուզում ասեմ. տղե՛րք, եթե հանրապետականների համար խորոված արին ու մի քանի հոգով տան դեմներն են կանգնել, ձեզ նման «հեփփի էնդ» չի սպասվում: Նրանցից հույս չունեին, ուղղակի հանին, այ ձեզ... Դուք երազելու եք, որ Շարմազանովի նման գոնե ձեզ չսիրեն։
ՀԳ. Երբ ձեր աշխարհից դուս գաք, Հանրապետականների ու ձեզ ՀԱԿ(սա էն ձեր իմացածը չի)ակաների լայքերը, քոմենթները նայեք, մեկ էլ ձեր գրառումների տակի բացասական քոմենթներն ու էդ քոմենթների լայքերը։
#սիրումեմբոլորիդ
#իմհամարվսյոռավնո
#եսէլի1000եմբենզինլցնելու