Կոսմետոլոգիա

Եթերային յուղը կարելի է օգտագործել արոմաթերապիայի և կոսմետիկ ընթացակարգերի համար։ Առանձնանում է իր հանգստացնող և հակամանրէային հատկություններով, վերացնում է անքնությունը, գլխացավը և ատամնացավը։ Օգտագործվում է նաև երեսի մաշկը մաքրելու նպատակներով։ Եթերային յուղը նաև բարելավում է արյան շրջանառությունը, իջեցնում է սպազմը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Խոհարարություն

Խոհանոցում օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած ծաղիկներ և տերևներ։ Չոր բույսն ավելի ակտիվ բույր ունի։ Զգույշ եղեք․ բույսի համը և հոտը դոմինանտ հատկություն ունեն և կարող են փոխել սննդի հիմնական համը, իսկ մեծ քանակությունն էլ ճաշատեսակը կարող է դառնահամ դարձնել։

Այն ամենալավը դրսևորվում է քաղցր ճաշատեսակների և ցիտրուսային համադրությունների հետ։ Նաև շատ լավ համադրվում է կաթնամթերքի և շոկոլադի հետ։ Օգտագործվում է մեղրին և մրգերին վառ համ տալու համար։

Թեյ

Նարդոսի ծաղիկներով թեյը երեկոյան լավագույն ըմպելիքն է։ Այն օգնում է հանգստանալ, հանել լարվածությունը, լավացնում է քնի որակը։ Կարելի է գնել նարդոսով պատրատի թեյեր կամ էլ պատրաստել տանը։ Ձեզ հարկավոր կլինի երկու թեյի գդալ չոր նարդոս։ Ուղղակի նրա վրա եռացրած ջուր լցրեք և այդպես թողեք 10 րոպե։ Կարելի է նաև մեղր ավելացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել