ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին քննադատական նշումներ են հայտնաբերվել Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամայի դստեր՝ Մալիայի Facebook-ի գաղտնի ակաունտում, փետրվարի 18-ին հաղորդել է Daily Mail-ը:

Էջում, որը Մալիան վարում է կեղծ անունով, հրապարակված լուսանկարներից մեկում պատկերված են խոհանոցային դարակին ամրացված չորս վարդագույն սթիքերներ:

«Դոնալդ Թրամփը նախագահ է: Սա նորմալ չէ: Դոնալդ Թրամփը չարիք է: Ինքնահավան մի եղիր»,- ասվում է սթիքերների վրայի նշումներում:

Փետրվարի 7-ին հայտնի է դարձել, որ Թրամփի հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 40%-ի, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել