Ավստրալացի Ջո Դոնոր անունով տղամարդն իրեն անվանել է «հրաշագործ» և հայտարարել 2,5 հազար կանանց բեղմնավորելու մտադրության մասին՝ հաղորդում է The Mirror-ը:

Տղամարդու խոսքով՝ ավելի վաղ ինքն ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ստիպված է եղել բեղմնավորել 800 կնոջ։ Նրանցից մոտ հարյուրը երեխա է ունեցել Ջո Դոնորից։ Տղամարդը հրաժարվում է սերմնահեղուկ հանձնել և գերադասում է «բնական ճանապարհով բեղմնավորումը»։ Ավստրալացին նշում է, որ գումար չի վերցնում իր ծառայությունների համար․ միայն խնդրում է վճարել տրանսպորտի ծախսը։

Երբ նրան խնդրում են առողջության մասին տեղեկանք ներկայացնել, նա ասում է․ «Քեզ թվում է՝ ինձ ատոմային ռումբի կոճա՞կ ես վստահում․ մենք ընդամենը երեխա ենք ստեղծում»։

Բժիշկները զգուշացնում են, որ Ջոյի կենսակերպը վտանգավոր է․ հնարավոր է, որ նա վարակվի ՄԻԱՎ-ով և վարակի կանանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել