1961 թվականին Ֆրեդ Թերները, ով հետագայում դարձել է ցանցի ղեկավար, Իլինոյսի «Մակդոնալդսի» նկուղում բացել է Համբուրգերոլոգիայի համալսարան։

Այս կրթական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում արտադրական գործընթացների համապատասխանության, սպասարկման, որակի և ռեստորանի մաքրության վրա։ 1960-ական թվականներին «Մակդոնալդսի» բոլոր աշխատակիցները պարտադիր պետք է ունենային այս համալսարանի դիպլում։

Ըստ վիճակագրության՝ արդյունքում ավելի քան 80 հազար մարդ ստացել է համբուրգերոլոգիայի բակալավրի աստիճան։ Մեր ժամանակներում ամբողջ աշխարհով մեկ մի քանի այսպիսի համալսարաններ կան։ Նրանք ուսումնասիրում են ռեստորանային բիզնեսի վարման պայմանները և «Մակդոնալդսի» ցանցում աշխատելու առանձնահատկությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել