Անցյալի շատ հանելուկներ առ այսօր մարդկությանն անհասանելի են՝ չնայած այն բանին, որ գիտությունը մեծ քայլերով առաջ է շարժվում։ Նման խորհրդավոր հանելուկներից մեկը Բոլիվիայում է գտնվում և կրում է Պումա Պունկու անունը։ Հնէաբաններն ու գիտնականները վաղուց փորձում են լուծել այս հանելուկային կառույցի գաղտնիքը, սակայն մինչ օրս դա նրանց չի հաջողվել։ Առաջ են քաշվել ամենատարբեր տեսություններ՝ զարգացած հնագույն քաղաքակրթությունից մինչև մեր մոլորակ այցելած այլմոլորակայիններ։

Պումա Պունկու մեգալիթը գտնվում է Անդերի Տիտիկակա լճից հարավ-արևելք՝ հնագույն քաղաք Տիուանակա քաղաքի տարածքում։ Առաջ, երբ ուսումնասիրվում էր այդ հնագույն քաղաքը, գիտնականները կարողացել են հայտնաբերել ինկերի հետքեր։ Մեծագույն գաղտնիքն այս կոթողի կառուցման հստակությունն ու բարդությունն է։ Ուսումնասիրողներին ապշեցնում են դռներն ու քարե բլոկները, որոնք հստակությամբ հենված են իրար վրա։ Հարկ է նշել, որ գիտնականներին դեռևս չի հաջողվել գտնել մետաղադրամի որևէ նմուշ։

Մարդաբան Ջեյսոն Յագերը, ով զբաղվում էր Պումա Պունկուի ուսումնասիրմամբ, հայտարարել է, որ 1470 թ. այս շրջան են եկել ինկերը, և այդ ժամանակ Տիուանակոն լքված քաղաք էր։ Որոշ ժամանակ անց Պումա Պունկուն ու քաղաքի մնացած մասը դարձել են ինկերի կայսրության տարածքի մի մասը։ Նրանք հավատում էին, որ Վիրակոչան՝ նրանց աստվածությունը, այդ հնագույն քաղաքում էր ստեղծել մարդկանց, որոնք հետագայում դարձել են բոլոր ազգությունների նախնիները։ Ջեյսոն Յանգերը գրել է, որ այդ ավերակներն ինկերի համար ծիսակատարություններ անցկացնելու վայր էին։ Հնագույն ժողովուրդն այդ ավերակները սրբատեղի էր համարում և դրանք մեմորիալի էր վերածել։ Գիտնականները կարծում են, որ Պումա Պունկուի մոտակայքում հայտնաբերված քարե կերպարները Տիուանակո քաղաքի կառավարիչների հուշարձաններն են։

Իսկ ինչքա՞ն է այս մեգալիթի տարիքը, ի՞նչ իրական ծագում ունի Պումա Պունկուն․ այս կարևորագույն հարցերը դեռևս չեն ստացել իրենց պատասխանները։ Մեգալիթի ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տվել, որ այն կառուցվել է մեր թվարկության 500-600 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, սակայն այս արդյունքի հետ ոչ բոլորն են համաձայն։ Շատերը վստահ են, որ այդ հետազոտությունը սխալական արդյունք է տվել, և որ մեգալիթը կառուցվել է բազմաթիվ հազարամյակներ առաջ։

Գիտնական Արթուր Պոզնանսկին վստահ է, որ Պումա Պունկուն ստեղծել են մ.թ.ա. 15 հազար տարի առաջ։ Տարիքը որոշելու համար նա օգտագործել է աստղագիտական միջոցներ։ Արթուրը վստահեցնում է, որ հնագույն քաղաքակրթությունն է կոթողը ստեղծել, և այն ծառայել է որպես յուրօրինակ ժամացույց։ Կոթողի կենտրոնական հատվածում արևը հայտնվում էր գարնան առաջին օրը, իսկ արևի ճառագայթները քարե կամարի միջից էին ներթափանցում։ Ողջ տարվա ընթացքում արևի մուտքի կետը շարժվում էր հորիզոնի գծի ճիշտ ուղղությամբ։ Ըստ գիտնականի վարկածի՝ ձմեռային և ամառային արևադարձի ժամանակ այդ կետը շարժվում էր դեպի կոթողի մյուս կողմը։

Պումա Պունկուի ևս մեկ առանձնահատկություն՝ բարդ ոռոգման համակարգը։ Գիտնականները զարմանում են ջրի դուրս գալու համար նախատեսված անցքերի ճշգրտության վրա։ Վարպետությունը ոչ միայն գերազանցում է ինկերի հնարավորությունները, այլև հնագույն մյուս ժողովուրդների, որոնք բնակվել են այդ տարածքում։

Ջեյսոն Յագերը վստահ է, որ հնագույն կառույցն ու դրան շրջապատող տարածքը ներդաշնակ կառուցվածք ունեն, և նրա հետ այս հարցում համաձայն են շատերը։ Դրանում միավորված են հնագույն քաղաքակրթությունների բոլոր գիտելիքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել