Armtimes.com-ը գրում է.
Դժվար է գնահատել իրավիճակը մի երկրում, որի հետ փաստացի պատերազմի մեջ ես գտնվում:
Այսպես է սկսել Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին հոդվածը ադրբեջանական Turan գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիեւը:
Խմբագիրը նշել է, որ Բաքվից, այնուհետ Երեւանից այցի համար թույլտվություններ ձեռք բերելն այնքան էլ հեշտ չի եղել, բոլոր պայմանավորվածությունների համար ամիսներ են պետք եղել:
«Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել 2 երկրների գերատեսչություներին՝ նման հնարավորություն ունենալու համար: Առանձնակի շնորհակալություն ՀՀ ԱԳՆ-ին՝ ադրբեջանցի լրագրողին հավատարմագիր տրամադրելու համար: Այդ քայլը Հայաստանում դժգոհությունների ալիք է բարձրացրել, քիչ դժգոհություններ չկան նաեւ ադրբեջանական կողմում, որի մեծ մասի համար միայն Հայաստան այցի մասին տեղեկությունը դիտվում է որպես դավաճանություն»,-գրել է հեղինակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ