Armsport.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ «Սկուադրա Աձուրան» ունի բոլոր հնարավորություննները` ԵՎՐՈ-2020-ում հաղթելու:

Հիշեցնենք, որ իտալացիները չէին մասնակցել ԱԱ-2018-ին` անցումային խաղերում պարտվելով Շվեդիային.

«ԱԱ-2018-ին չմասնակցելու ցավն անցել է: Պետք է հասկանանք այդ ամենը. թող դա մեզ համար դաս լինի:

Չկա թիմ, որը բացահայտ ուժեղ է մեզնից: Արգենտինան չի կարողանում հաղթել Ամերիկայի Գավաթում Մեսսիի հետ, իսկ մյուս հավաքականները չունեն Մեսսի. այնպես որ, ինչո՞ւ մենք չենք կարող հաղթել ԵՎՐՈ-2020-ում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել