Մինչ Արցախում զբաղված են Արցախի ու Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացմամբ, ազատագրված հողերի զարգացման ու վերաբնակեցման հարցերով, Հայաստանում իշխանության և ընդդիմության ղեկավարների դիալոգը սկսում ու սահմանափակվում է «ո՞վ է ում մարդը» զավեշտալի օրակարգով:
Որքան Ադրբեջանից եկող տագնապներն աճում են, այնքան Հայաստանում մանիպուլյացիաների դաշտն առավել ճկուն է դառնում: Գործով զբաղվեք, գործով, «թողեք աշխատեն»-ի ժամանակներն արդեն անցյալում են:
ՀԳ. Որպես Ջեբրայիլում (հիմա` արդեն Մեխակավան) ծառայած մարդ` աննկարագրելի ուրախ եմ, որ իմ ծառայելուց 10-12 տարի անց այսքան բան է փոխվել այնտեղ և՛ մտածողության, և՛ ստրատեգիայի առումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել