Նոր օտիկական խաբկանքը ցնցել է ողջ համացանցը։ Անսովոր լուսանկարը արվել է Մասա-Մարա արգելոցում, որը գտնվում է Քենիայի և Տանզանիայի սահմանին։ Լուսանկարի հեղինակը 45-ամյա հնդիկ լուսանկարիչ Սարոշ Լոդխն է։

Լուսանկարի վրա պատկերված են երկու զեբր, սակայն նրանք ասես մեկ գլուխ ունենան, սակայն դա իրականում տեսողական խաբկանք է։ Լուսանկարելու ժամանակ զեբրներից մեկը գլուխը թեքել է խցիկի ուղղությամբ, իսկ մյուսը գլուխը թաքցրել է։

Լուսանկարիչը The Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է, որ բնությունը չի դադարում հիպնոսացնել իր երկրպագուներին։ Նա նշել է, որ այս դիրքն այնքան զարմանալի և հիասքանչ է, որ ուղղակի երջանկացնում է նայողին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել