Բիզնես-ինկուբատորները՝ որպես գիտաինովացիոն պարկեր, ինչպես նաև նմանատիպ այլ հաստատություններ զարգացած երկրների համար հանդիսանում են անփոխարինելի գործոն: Օրինակ՝ Շվեցարիայում Ideon գիտական պարկում (Լունդ մեգապոլիս) գործում է Technopol կազմակերպությունը, որտեղ աշխատում են ամենատարբեր ոլորտի մասնագետներ: Innovation Bridge կազմակերպությունը զբաղվում է գիտատեխնիկական մշակումների առաջխաղացմամբ և առևտրայնացմամբ: Ստոկհոլմում՝ Kista Science City, գործում է Sting (Stockholm Innovation and Growth) կազմակերպությունը, որը հանդիսանում է բիզնես-ինկուբատոր ինովացիոն տեխնոլոգիաների համար:

Հայաստանում այսօր ևս կան նմանատիպ մի քանի բիզնես ինկուբատորներ և տեխնոպարկեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու ինովացիոն համակարգերը մարզերում: Օրինակ՝ Գյումրու տեխնոպարկը, Վանաձորի տեխնոպարկը, Կողբում կառուցվող Թումո կենտրոնը և այլն: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հնարավոր է հիմնել նմանատիպ շատ կենտրոններ՝ ուշադրություն դարձնելով նրանց արդյունավետության և արտադրողականության վրա: Կենտրոնների ստեղծման գործում խթանող գործոններ կարող են հանդիսանալ համալսարանները, խոշոր արտադրական կենտրոնները, դպրոցները և այլն:
#ՏԻՀ #բիզնեսինկուբատոր #գիտելիքահենքտնտեսություն #RIS

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել