BlogNews.am-ը շարունակում է զրուցել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ընդունված օրենքի մասին, ըստ որի՝ նրանք ևս պետք է հարկեր վճարեն սեփական եկամուտներից: Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նշում է, որ իրենից դեռևս եկամտահարկ չեն պահանջել. «Կան բաներ, որ գործից չհասկացող մարդիկ պետք է չանեն: Եթե նույնիսկ նոր կադրեր են գալիս, պետք է որոշում կայացնողը հին մարդ լինի, իսկ այս որոշումը ես հիմարություն եմ համարում»:

Երգչուհին նշում է, որ պետությունն արվեստագետներին ոչնչով չի աջակցում, իսկ ինչո՞ւ պետք է վերջինս հարկ վճարի. «Ուրիշ երկներում արվեստի մարդիկ շատ առավելություններ ունեն, անգամ ֆինանսական առումով: Իսկ մեր երկիրը չեղած տեղից փորձում է արվեստագետի հաշվին գումար վաստակել: Ինչո՞ւ: Իհարկե, հասկանում եմ, թե ինչու են այսպես անում, բայց շատ երգիչ-երգչուհիներ այս օրենքի պատճառով տուժում են, անգամ նրանք, ովքեր տուժել են նախորդ իշխանությունից: Օրինակ՝ ես, որ ինձ աշխատանքից զրկել են, թույլ չեն տվել՝ իմ տեսահոլովակները հեռուստատեսությամբ ցուցադրվեն, իմ հացին վայիս են եղել, սկսել եմ անգամ կորպորատիվների չերգել, շրջագայությունների չեմ գնում: Հիմա ես այս օրենքի պատճառով էլ պետք է տուժեմ: Ես շատ քիչ եմ խնջույքներին երգում և շատ մեծ գումար չեմ պահանջում, բայց հիմա պետք է մեծ թիվ պահանջեմ, որպեսզի կարողանամ պետությանն էլ վճարեմ»:

Լիլիթը նշում է, որ, չնայած այս ամենին, օրենքը հավասար է բոլորի համար և ինքն էլ ուզած-չուզած պետք է ենթարկվի կանոններին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել