Որքան ընտրությունները մոտենում են (ս/թ մարտի 31-ին Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են նշանակված), այդքան ակտիվանում է իսլամական ազգայնականության օրակարգը, որը իշխող ուժի համար գլխավոր գաղափարական հենարանն է ու ապահովում է ընտրողների ձայների մի զգալի տոկոսը։
‼️Այս համատեքստում փետրվարի 9-ին Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հ. Աքսոյը բավական կոշտ որակում տվեց Չիաստանի կողմից ույղուրների հանդեպ վարվող քաղաքականությանը՝ կոչ անելով «չինական իշխանություններին հարգել թուրք ույղուրների հիմնարար իրավունքներն ու փակել համակենտրոնացման և դաստիարակման ճամբարները»։ Կարելի է ենթադրել, որ թուրքական ԱԳՆ նմանատիպ հայտարարությունը առաջին հերթին կապված է ազգայնական հատվածին գոհացնելու նպատակի հետ, քանի որ մինչև այս պահը թուրքերը այս թեմայով պաշտոնապես լռում էին՝ չնայած միջազգային մամուլն ու տարբեր կազմակերպություններ բարձրաձայնում էին ույղուրների հետ կապված խնդիրների վերաբերյալ։
Վստահ եմ, որ չինացիները կոշտ կարձագանքեն։
Իմիջիայլոց, այն մասին, թե ինչպես է Չինաստանը նոր տեխնոլոգիաների միջոցով խստորեն վերահսկում ույղուրներով բնակեցված Սինցզյան նահանգը, կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10217015454288816&set=a.1146079782444&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել