Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

Այս նախաձեռնությունն օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն, ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտեցին դա քննարկման դնելու հնարավորությունը:

Ավելացնեմ, որ շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած
«2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:

Իմ և Լ.Նազարյանի կողմից նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ:

Եվ վերջինը (այս պահի դրությամբ) կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել:

Դեռ այսքանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել