MLS «Լոս Անջելես Գելաքսի» ակումբը անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հուշարձանը կտեղադրի, որը 2007-2012-ին թիմի պաշտպանն է եղել։ Բեքհեմի քանդակը կտեղադրվի Կալիֆոռնիայի մարզադաշտի մերձակայքում, մարտի 2-ին, նոր խաղաշրջանի մեկնարկից առաջ։

Նախկինում այդպիսի պատվի և այն էլ կենդանության օրոք MLS-ը ոչ մի ֆուտբոլիստի չի արժանացրել։ Ակնկալվում է, որ Բեքհեմը ներկա կգտնվի պատմական իրադարձությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել