Լուսանկարը արվել է 2016-ի ապրիլին՝ Լելե թեփե բարձունքում տեղակայված մեր նախկին մարտական դիրքերից մեկում։
Լուսանկարում պատկերված զինծառայողի հագին իսրայելական «Fibrotex» ընկերության կողմից արտադրված «Fightex Combat Uniform» տակտիկական քողարկաներկված համազգեստ է, որը կրում են Ադրբեջանի զինված ուժերի 052-րդ հատուկ նշանակության բրիգադի («Յաշմա») հատուկջոկատայինները։ Համազգեստի նմուշների հետ մեր ստորաբաժանումներն առաջին անգամ ծանոթացել են ապրիլյան մարտական գործողությունների օրերին։
Զինծառայողի համազգեստի թևին առկա թուրքական և ադրբեջանական դրոշներից կարելի է եզրակացնել, որ մեր դիրքերի վրա գրոհներն իրականացվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորախմբերով, կամ էլ մինչև 2016-ի ապրիլը այս նույն ստորաբաժանումը թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ միասին մասնակցել է հատուկ տակտիկական զորավարժությունների։