Կանադական պարբերականը հրապարակել է տեղի բնակչուհի Սիբիլ Հիքսին նվիրված մահախոսականը, որը ծաղրի առարկա է դարձել համացանցում: Հրապարակումն այնքան զվարճալի է եղել, որ օգտատերերը շատ արագ այն սկսել են մեկնաբանել Twitter-ում, գրում է The Hamilton Spectator-ը:

Մահախոսականի հայտնի դառնալուց հետո, Հիքսի երեխաները խոստովանել են, որ այն իրենք են հորինել: Հրապարակման մեջ կնոջ անունից ասվում է, որ նա թողել է իր սիրելի ամուսնուն, ով իրեն «ձիու հետույք» էր կոչում, ինչպես նաև երեխաներին, որոնց «տարիներ շարունակ դիմացել է»:

Twitter-ի օգտատերերը ուսումնասիրելով մահախոսականը նախանձել են Հիքսի ընտանիքին, նրան «լավ մարդ» համարելով: Մեկնաբանողներին զվարճացրել է մահախոսականի այն տողերը, որտեղ կինը մատնում է ամուսնուն, նշելով, որ իր մահից հետո նրան հոգ կտանի Դորոտին՝ ամուսնու ընկերուհին:

Image result for Sybil Hicks

Մահախոսականում նաև հիշատակվել է, որ Հիքսը «միշտ տաք մարմին է երազել է և վերջապես ստացել է այն դիակիզման շնորհիվ»: Այս պահը հատկապես զվարճալի է եղել ընթերցողների համար:

Մահախոսականը երկու օրում ավելի քան 1000 ռեթվիթ և 4000 լայք է հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել