Երաժշտական ալբոմի շապիկն արվեստի առանձին տեսակ է։ Իհարկե, լինում է այնպես, որ վառ պատկերի տակ ոչ մի իմաստ չկա թաքնված, սակայն երբեմն սովորական շապիկների մեջ հանդիպում են այնպիսիները, որոնք թաքնված նշանակություն ունեն և որոնց գաղտնազերծելն այդքան էլ հեշտ չէ։

Pink Floyd, «Animals»

Այս ալբոմի շապիկին մանուշակագուն խոզը ճախրում է լոնդոնյան էլեկտրոկայանի մռայլ երկնքում։ Եվ այստեղ ոչ մի լուսանկարչական մոնտաժ չկա։

12 մետրանոց փչովի խոզին հատուկ պատրաստել էին նկարահանման համար։ Նաև դիպուկահար էին հրավիրել, ով պետք է խփեր կենդանուն, եթե նա պոկվեր կապից և թռչեր։ Հենց այդպես էլ եղել է. խոզը պոկվել է ամրաններից և թռել Գերմանիայի ուղղությամբ։ Բարեբախտաբար, պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել. փախստականին վերադարձրել են և շարունակել նկարահանումները։

Ինչ է նշանակում։ «Animals»-ի շապիկը ակնարկ էր Ջորջ Օրուելլի «Անասնաֆերմային»։

 Queen, «News of the World»

«News of the World»-ի շապիկի վրա պատկերված է հսկայական անդրոիդ, որն իր ձեռքերի մեջ պահում է Queen-ի անդամների անշնչացած մարմինները։ Սա խմբի ամենաքննադատված շապիկներից է, սակայն այն ունի հատուկ իմաստ։

Ինչ է նշանակում։ Այս շապիկը խորհրդանշում է Queen խմբի պայքարը շոու բիզնեսի դաժան աշխարհի դեմ։ Այս ալբոմում խմբի անդամները ստիպված պարզեցրել են երգերը, որպեսզի դրանք ավելի հասկանալի լինեն լայն զանգվածների համար։

Грейс Джонс, «Slave to the Rhythm»

«Slave to the Rhythm»-ի շապիկը կազմված է Գրեյսի մի քանի լուսանկարներից, որոնք դասավորված են միմյանց վրա։

Ինչ է նշանակում։ Ալբոմի շապիկը որևէ առանձնահատուկ նշանակություն չունի, փոխարենը շապիկի «մեծ բերանները» մեդիայում մեծ տարածում են գտել, օրինակ՝ գերմանական Der Spiegel թերթի գովազդը Դոնալդ Թրամփի նկարով։

Nirvana, «Nevermind»

Nirvana-ի ալբոմի պատկերը ոգեշնչվել է ջրի մեջ ծննդաբերությունից։ Քանի որ այդ տեսարանը շատ դաժան էր՝ շապիկի վրա պատկերելու համար, նրանք որոշեցին օգտագործել լողավազանում լողացող նորածնի լուսանկարը։ Թղթադրամն ավելի ուշ է ավելացվել։ Լուսանկարի համար երեխայի ծնողները ստացել են 250 դոլար, իսկ լուսանկարը դարձել է դարի ալբոմի լավագույն շապիկներից մեկը։

Ինչ է նշանակում։ Երկրպագուները այստեղ փոխաբերություն են տեսնում. խումբը հայտնվել է իր համար նոր՝ մեծ փողերի միջավայր և հիմա պայքարում է շոու բիզնեսի շնաձկների հետ։

Michael Jackson, «Dangerous»

«Dangerous» ալբոմի շապիկի վրա պատկերված է Մայքլ Ջեքսոնի ողջ կյանքը։ Նկարիչն այս պատկերի վրա աշխատել է ավելի քան կես տարի։ Նրա վրա պատկերված նշանները մինչ այսօր էլ վեճերի առիթներ են հանդիսանում։

Ինչ է նշանակում։ Մայքլ Ջեքսոնը միտումնավոր կերպով չէր ասում, թե ինչ է խորհրդանշում նկարը։ Նա ցանկանում էր, որ յուրաքանչյուրը նրա մեջ սեփական որևէ բան տեսներ։ Եվ դա նրա մոտ ստացվեց։ Մասոններն այստեղ գաղտնի նշաններ են տեսնում, երկրպագուները տեսնում են համեմատություն շոու բիզնեսի և կրկեսի միջև։ Առաջինն աչքի ընկնող նշաններն են՝ չարի և բարու նշանները, տխուր ծաղրածուն, շրջված երկրագունդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել