Armenpress.am-ը գրում է.

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը փետրվարի 7-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերն ամփոփել են վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ դեսպանության՝ Քուվեյթի իշխանությունների հետ իրականացրած աշխատանքները՝ արձանագրելով, որ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր քայլեր են կատարվել։

Կողմերը նաև նախանշել են աշխատանքային և իրավապայմանագրային հարցերին առնչվող հավելյալ գործնական այն քայլերը, որոնք պետք է նպաստեն երկկողմ փոխգործակցության օրակարգի ամբողջացմանը։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել