Եթե ձեզ թվաց, թե սա լուսանկար է ինչ-որ հանգստյան տնից կամ հյուրանոցից, ապա ասեմ՝ սա ծնարան է շվեյցարական ծննդատներից մեկում։ Ինչ-ինչ, բայց կարմիր ջակուզի ծնարանում իրոք անսպասելի էր: Ծննդկանը կարող է այստեղ անցկացնել կծկումների ողջ փուլերը: Ջուրը կթուլացնի մկաններն, ու ցավն ավելի տանելի կդառնա: Գնդակը ևս այդ նպատակի համար է:

Ծննդկանի ցանկությամբ երեխայի ծնվելը բժիշկները կարող են կազմակերպել հենց ջրի մեջ: Իսկ եթե չկա նման ցանկություն, ապա ծննդալուծումը կազմակերպվում է ահա այս բազկաթոռ-մահճակալի վրա:

Այն բարձրանում ու իջնում է, պտտվում ու ճկվում է, կարճ ասած՝ ում ինչպես հարմար է: Իսկ ահա թե ինչ տեսք ունի ծնարանն այլ դիտակետից: Իսկական տնային մթնոլորտ է, այդպես չէ՞…

Հիվանդասենյակը

Զուգահեռ տեղավորված երկու մահճակալները ոչ թե երկու ծննդկանների համար են, այլ ծննդկանի ու նրա ամուսնու: Պարզվում է՝ Շվեյցարիայում ապագա հայրիկներն իրենց կանանց հետ մնում են ոչ միայն ծննդաբերության պահին, այլ նաև դրանից հետո՝ կնոջ՝ հիվանդանոցում մնալու ողջ ընթացքում:

Սա նորածնի օրորոցն է, որի մեջ փոքրիկի համար ծննդատան պատրաստած նվերներն են: Փոքրիկի նվերներն են նաև բարուրասեղանի վրա դրված բոլոր հագուստները:

Հիվանդասենյակի սեղանին մենյուն է՝ նոր ծննդաբերած կնոջ համար թույլատրելի ճաշացանկով: Մենյուն նաև գինի է ընդգրկում:

Ի՞նչ են ուտում Շվեյցարիայում նոր ծննդաբերած կանայք՝ պատմում է մենյուն:

Կարևոր դիտարկում․ այս բոլոր սենյակները, պայմաններն ու հնարավորությունները նախատեսված են մեկ ծննդկանի համար, և ամբողջը միասին կոչվում է «մեկ հիվանդասենյակ»:

Սա էլ՝ տեսարան պատուհանից։

Կարճ ասած՝ ոչ թե ծննդատուն, այլ իսկական դրախտավայր:

ՀԳ. Ասում են՝ Հայաստանն ու Շվեյցարիան բնությամբ շատ նման են: Երանի մի օր էլ կենսամակարդակով ու սոցիալական ապահովվածությամբ համեմատվեն մեր երկիրն ու Շվեյցարիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել