Yerkir.am-ը գրում է.

Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը մոտ է ավարտին: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք Իրանի հետ արդյունավետ կերպով համագործակցում ենք աստանյան ձևաչափով: Իրավիճակը Սիրիայում շատ առումներով կայունացել է, և երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերականգնման խնդիրները նույնպես մոտ են հասանելի լինելուն` շնորհիվ ռուս-իրանական, ինչպես նաև ռուս-թուրքական փոխգործակցության»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել