Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը թարմացրել է նախկին զինվորականների ցանկը, որոնք որոնվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 2016թ.-ի ամռանը անհաջող հեղաշրջում իրականացնելու մեջ ունեցած ենթադրյալ մասնակցության համար, այդ թվում ութ զինվորականները, որոնք ապստամբության հաջորդ օրը փախել են Հունաստան:

Թուրքիայի Anadolou պետական գործակալության տվյալներով, կառավարությունն, ընդհանուր առմամբ, 5.6 միլիոն եվրո է առաջարկում Հունաստանում ապաստան ստացած 8 սպաների վերադարձի համար:

Հունական դատարանները մերժել են 2016-ի հուլիսին Հունաստան փախած 8 թուրք սպաներին հանձնելու Անկարայի մի քանի խնդրանքները, քանի որ նրանք զրկված կլինեն արդար դատաքննությունից և կարող են ենթարկվել խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Հունական իշխանությունները տեղյակ են Թուրքիայի ապստամբ զինվորականներին առևանգելու փորձերի մասին: Այդ պատճառով թուրք սպաները գտնվում են տարածքում, որը հսկվում է առնվազն 40 ոստիկանների, զինվորականների և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել