Aysor.am-ը գրում է.

Հայաստանում Սփյուռքի նախարարության գոյություն չունենալը ողբերգական երևույթ չէ։ Այդ գերատեսչություն կարող է գոյություն ունենալ կամ ոչ, ինչպես որ գոյություն չի ունեցել տարիներ շարունակ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ շեշտելով, որ նախարարության գործունեության դադարեցումն ամենևին չի նշանակում, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հետընթաց են ապրելու։

Մեր զրուցակցի խոսքով, Սփյուռքի նախարարության կրճատման մասին խոսակցությունների արձագանքները չափազանց արհեստական են։

«Եթե հաշվի առնենք, որ Սփյուռքի նախարարությունը չափազանց բարձր արդյունավետությամբ գործող կառույց չէր և մինչև հիմա չի արել որևէ բան, որը հնարավոր չէր լինի կատարել պետական այլ լծակի կողմից, հետևաբար Հայաստանի Հանրապետության ղեկավարության հայացքները պետք է հարգել, և իշխանություններն ինչ ձևաչափ նախատեսում են սփյուռքի հետ հարաբերվելու, այն էլ պետք է առաջ տարվի։ Եթե սփյուռքն ընթացքում որևէ խնդիր ունենա, այդ ժամանակ էլ կարելի է հարցը բարձրացնել»,- նշեց Արա Գոչունյանը։

Հարցին՝ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Սփյուռքի նախարարության  կրճատումից առաջ անհրաժեշտ էր քննարկումներ ծավալել սփյուռքահայ կառույցների հետ՝ հաշվի նստելով դրսի կարծիքների հետ, «Ժամանակ» թերթի խմբագիրը բացասական պատասխան տվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել