Aysor.am-ը գրում է.

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը համաձայն չէ այն պնդման հետ, թե Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ։

«Այդ խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանն է: Ես հակառակ տեսակետը կրողն եմ ու դրանք հիմնավորված են փաստերով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Ժուռնալիստների միության նախագահն ընդգծում է՝ որևէ մեկին, առավել ևս, Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի վերահսկել մեդիան։

Սաթիկ Սեյրանյանը նշում է ՝ մեդիաներն արհամարված են։

«Սոցիալական ցանցերը եղան առաջին տեղում՝ որպես միջոց ու հիմա իրենք են դժգոհում, որ սոցիալական ցանցերում գրառումները տեղ են գտնում կայքերում, պետք չէ զարմանալ, որովհետև դուք ինքներդ ասացիք՝ առաջին տեղում սոցիալական ցանցերն են՝ ուզում ենք «լայվ» ենք մտնում, ուզում  ենք «լայվը» անջատում ենք, ուզում ենք ստատուս ենք գրում, հարցի ենք պատասխանում. մեդիաները ընդունեցին ձեր խաղի կանոնները», - նշում  է Սաթիկ Սեյրանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել