Tert.am-ը գրում է.

«Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել Գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության (ՀՁ) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և Գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը՝ անդրադառնալով «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձություններին:

«Ռուբեն Սաղաթելյանն իր այս գործողությունները չի համաձայնեցրել ՀՁ-ի տնօրենների խորհրդի և ՀՀ կառավարության հետ ու փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ: Լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր է, որ սահմանված կարգով նախաձեռնվի ՀՁ-ի տնօրենների խորհրդի կազմից Ռուբեն Սաղաթելյանին հանելու գործընթաց: 

Բացի այդ՝ այս միջադեպի հետ կապված տեղեկությունը հանձնվելու է պատկան մարմիններին, որպեսզի պարզեն՝ արդյոք այս գործողություններում առկա՞ է հանցակազմ»,-գրել է Վարագ Սիսեռյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլը գրել էր. ««Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում հերթական թալանի գործընթացն է նախապատրաստվում։ «Նաիրիտի» համակարգող խումբը «168 Ժամին» ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշակի հարցերում։ Այդ այցը նախաձեռնել և չինացիներին ուղեկցում է «Նաիրիտի» նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել