Panorama.am-ը գրում է.

Արարատի մարզի Դվին համայնքի բնակիչները այսօր փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատված՝ Դվին-Նորաշեն ավտոճանապարհը վերանորոգելու պահանջով։

Panorama.am-ը Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի հետ զրույցում տեղեկացավ, որ ճանապարհն արդեն բացել են։

«Բնակիչները միքիչ թերահավատորեն են  մոտենում հարցին, չեն հավատում, որ կվերանորոգեն այդ ճանապարհը, դրա համար էլ դիմել էին այդպիսի միջոցների»,- ասաց Աբրահամյանը։

Համայնքապետի ղեկավարի խոսքով՝ Դվին-Նորաշեն ավտոճանապարհը շատ վատ վիճակում է, գրեթե անանցանելի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել