Հաճախ զբոսաշրջիկները որևէ երկիր ընտրելիս կարծում են, որ Հնդկաստանում իրենց սպասում են աղբ, հակասանիտարական պայմաններ և աղքատություն, սակայն ապարդյուն։ Հնդկաստանը բազմադարյա իմաստություն է, հսկայական օվկիանոս, հին քաղաքների ավերակներ, արևելյան համեմունքներ և գույնզգույն սարիներ, երկիր, որը մարդկությանը տվել է հզոր քաղաքակրթություն, թվեր, շախմատ և այլն։
Յուրահատուկ ֆլորա և ֆաունա
Զբոսաշրջիկները Հնդկաստանում առաջինը ցանկանում են տեսնել փղերին, սակայն այս կենդանիները շատ թանկ են, և միայն ունևորները կարող են իրենց թույլ տալ այս հաճույքը, իսկ ահա ուղտերը՝ հնարավոր է։
Այստեղ կովերին մեծ հարգանքով են վերաբերվում․ նրանք կարող են հանգիստ քայլել անգամ Դելիի կենտրոնում։ Մի շարք նահանգներում նրանց սպանությունը պատժվում է օրենքով։ Օրինակ՝ Հարյանա նահանգում կովերի սպանության համար նախատեսված է 10 տարվա ազատազրկում։ Կովի միս այստեղ ուտում են միայն մուսուլմանները, քրիստոնյաները, կոմունիստ-բրահմաները և մունդա տեղաբնիկները։
Տեսնելու
Մումբայը Հնդկաստանի ամենաաղքատ և միաժամանակ ամենահարուստ քաղաքն է։ Այստեղ զարմանալիորեն համադրվում են շքեղ երկնաքերները և արվարձանները։ Ջայպուրում դուք կգտնեք աշխարհի ամենամեծ արևային ժամացույցը։
Անպայման այցելեք երկրի անհավանական տաճարները, Տիրմուալ Վենկառեշվարի, Էլորի քարանձավային տաճարը, Սոմնաթխ, Քաշի Վիշվանաթխ, Լոտոս և այլն։ Այստեղ նաև ավելի քան 300 հազար մզկիթ կա։
Հնդկաստանի ամենագլխավոր տեսարժան վայրերից մեկը Թաջ Մահալն է։ Այն կառուցվել է 30 տարվա ընթացքում։ Շինարարությանը մասնակցել է շուրջ 20 հազար աշխատող։
Մնացորդներ հին քաղաքակրթություններից
Հնդկաստանը կհետաքրքրի հատկապես այն մարդկանց, ովքեր սիրահարված են պատմությանը և երազում են ծանոթանալ անտիկ աշխարհի գաղտնիքներին։
Այսպես՝ Համփի գյուղում կարելի է գտնել հին պալատների, տաճարների և այլ շինությունների մնացորդներ, որոնք կառուցվել են տարբեր ոճերով։ Այն ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև ողջ աշխարհի ամենահին բնակավայրերից մեկն է։ Բնակավայրի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1-ին դարին։
Ֆիլմեր
Հնդիկները շատ տաղանդավոր ազգ են։ Ամեն տարի այստեղ նկարահանվում է ավելի քան 1600 ֆիլմ, որոնք ավելի շատ նման են մյուզիքլի։
Տարեկան կինոարտադրությամբ երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Հնդկական ֆիլմերը ցուցադրում են ավելի քան 90 երկրում։
Ո՞ւր գնալ
Ճանապարհորդության համար նահանգի ընտրությունը կախված է ձեր նախասիրություններից։
- Լող, ձկնորսություն՝ Սենթ Ջորջ կղզի
- Խորտակված նավեր՝ Գրանդ կղզի
- Հարուստ ծովային աշխարհ՝ Նեգրանի կղզի
- Բուժում՝ Քերալա կղզի
- Գիշերային ակումբներ՝ Գոայի հյուսիս
- Լավագույն ծովափեր՝ Հնդկաստանի արևմուտք, Գոա
- Պատմություն՝ Դելի
Եթե դուք չեք վախենում դժվարություններից և որոշ անհարմարություններից, ապա այս երկիրը ձեզ համար է։