Yerkir.am-ը գրում է.

Եթե ԱՄՆ-ը հայտարարի, որ դուրս է գալիս Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից, ապա Գերմանիան ապագա 6 ամիսները կօգտագործի համաձայնագիրը փրկելու համար: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով լրագորղների հարցին. հայտնում է ТАСС-ը:

«Մեզ համար ակնհայտ է, որ Ռուսաստանը խախտել է համաձայնագիրը: Երկրի հետ հարկավոր է խոսել»,-ասել է նա:

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը փետրվարի 2-ից դադարեցնում է իր մասնակցությունը համաձայնգրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել