Tert.am-ը գրում է.

2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 82 մլն 3 հազ. 882 մարդ, տվյալները հրապարակել է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը՝ TUIK-ը:

Ինչպես ներկայացնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, 2017 թվականի տվյալների համեմատ 2018-ին Թուրքիայի բնակչությունն աճել է 14,7 տոկոսով: Ընդ որում՝ 2017-ին աճը նախորդ տարվա համեմատ 12,4 տոկոս է եղել:

Վերջին հաշվառման համաձայն՝ երկրի ընդհանուր բնակչության 18,4 տոկոսը կենտրոնացած է Ստամբուլում, որի բնակչությունը, պաշտոնական տվյալներով, հասել է 15 մլն 67 հազ. 724-ի: Այս թվի մեջ ներառված չեն անօրինական ներգաղթյալները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել