Գերմանիայի կառավարությունն Իրաքյան Քրդստանին զինվորական հոսպիտալ է նվիրել: Էրբիլում հանդիսավոր կերպով բացվել է «Փեշմերգա հոսպիտալ» առաջին քրդական զինվորական հոսպիտալը, որի կառուցումը իրականացրել է գերմանական իշխանությունը: Հոսպիտալը սպասարկելու է բացառապես Իրաքյան Քրդստանի զինված ուժերի վիրավորների համար: Այստեղ չեն կարող անցնել ընթացիկ բուժման կուրսեր, այն միայն ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների համար է լինելու: 

Զինվորական հոսպիտալի շինարարությունը տևել է 14 ամիս, հոսպիտալի վրա ծախսվել է 4.8 միլիոն դոլար: Հոսպիտալում առայժմ աշխատելու են գերմանացի մասնագետներ, մինչև տեղի բժիշկները Գերմանիայում ավարտեն իրենց վերապատրաստման կուրսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել