Tert.am-ը գրում է․
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն, ով իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, մտադիր է մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակել: РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտնել է թվիթերյան էջում:
«Ես պաշտոնապես խնդրում եմ Ազգային ժողովին թույլ տալ ինձ Վենեսուելայի ժողովրդի անունից օրինական դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակել Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Կոլումբիայում, Պանամայում, Կոստա-Ռիկայում, Էկվադորում, Չիլիում, Հոնդուրասում, Կանադայում և այլ երկրներում»,- նշել է Գուաիդոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/01/30/venezuela/2907303
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



