Հիշում եք, չէ՞, որ Բոլթոնը զանգել էր Նիկոլին, ու Նիկոլն առաջին բաներից մեկը, որ շտապեց մեզ տեղեկացնել, էն էր, որ «Արցախից չենք խոսացել»: Ու նենց շտապողականությամբ էր դրա մասին գրել, ոնց որ ինքը դրանից շատ ուրախ էր: Հիմա էսօր Բոլթոնը զանգել ա Ալիևին ու հատուկ շեշտել ա, որ խոսել են Արցախից: Հիմա կարա՞նք սրանից ենթադրենք, որ Բոլթոնը Նիկոլի հետ էլ ա խոսել Արցախից, ուղղակի վերջինիս խնդրանքով չէր հրապարակել, որ լրագրողները չհարցնեին, թե ինչ են խոսել, թե՞, այնուամենայնիվ, Բոլթոնը Նիկոլի հետ Արցախի հարցով «քննարկելու բան չունի», իսկ այ կիրթ Ալիևի հետ, ոնց տեսնում եք, ունի:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2229990113730801?notif_id=1548797666278530¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



