Life.panorama.am-ը գրում է.
Օրեր առաջ իր դռները բացեց երգչուհի Սյուզի Մելիքյանի կողմից հիմնած դիմահարդարման սրահը: Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ սրահի ստեղծման, դրա այցելուների և երգչուհու իր գործունեության մասին: «Արդեն տարիներ շարունակ կապ ունեմ այս ոլորտի հետ: 2013թ. զբաղվում եմ դիմահարդարմամբ, ինչից հետո արդեն սկսեցի անցկացնել դիմահարդարման դասընթացներ: Միտքը, որ ես պետք է ունենամ իմ սրահը, միշտ է եղել ինձ մոտ, պարզապես դրա համար ժամանակ էր պետք»,- նշեց Սյուզին, ապա շարունակեց.
«Երբ այդ ժամանակը եկավ, ես սկսեցի փնտրել լավ մասնագետների: Ինքս տեսակով շատ բծախնդիր եմ և ըստ այդմ՝ շատ մանրակրկիտ եմ մոտենում դիմահարդարման աշխատանքին: Գրեթե մեկ ամիս պահանջվեց, որպեսզի ես հավաքեմ դիմահարդարների այն թիմը, որն ինքս էի ցանկանում: Եվ արդեն վստահ լինելով, որ կա այն խումբը, որի հետ ես կարող եմ աշխատել, հիմնեցի իմ սրահը: Այս պահին սրահի մասնագետները մատուցում են միմիայն դիմահարդարման ծառայություն, բայց չի բացառվում, որ հետագայում այլ ծառայություններ ևս լինեն»,- պատմեց երգչուհին:
Վերջինիս խոսքով՝ թեև երկար ժամանակ չէ, ինչ սրահն աշխատում է, բայց արդեն իսկ կան շատ դրական արձագանքներ և նամակներ. «Ինձ շատ են ոգևորում բոլոր լավ արձագանքները, քանի որ մեծ ջանք եմ գործադրել այս ամենը ստեղծելու համար: Նույնիսկ իմ հետևորդներից եմ նամակներ ստանում, որոնց մեջ գրված է, որ շատ են հավանում մեր մասնագետների աշխատանքները: Այս ամենն ինձ իսկապես շատ է ուրախացնում»,- անկեղծացավ Սյուզի Մելիքյանը: Իսկ հարցին, թե բիզնեսի տեսանկյունից որքանո՞վ է իրեն օգնում իր՝ հայտնի լինելու փաստը, երգչուհին պատասխանեց. «Իհարկե, հայտնի լինելու փաստն ինչ-որ առումով օգնում է, բայց, կարծում եմ, որ մարդկանց վստահությունը մեր սրահի հանդեպ կա կամ կարող է լինել նաև իմ արտաքին տեսքը տեսնելով, քանի որ ինքս էլ իմ հանդեպ շատ բծախնդիր եմ: Ավելացնեմ, սակայն, որ եթե այս ամենով հանդերձ իմ սրահի մասնագետները լավ և գրագետ աշխատանք չմատուցեին, ոչ մի հայտնիության փաստ չէր կարող խթան հանդիսանալ սրահի զարգացմանը»,- նկատեց Սյուզի Մելիքյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ