Tert.am Life-ը գրում է.
Երգչուհի Սյուզի Մելիքյանը տարիներ առաջ սկսեց զբաղվել դիմահարդարմամբ, հետո ընդլայնեց գործունեությունն այդ ոլորտում ու հիմնեց սեփական բիզնեսը: Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է բիզնես ունենալու բարդությունների, ղեկավարի դիրքը ճիշտ օգտագործելու իր տեսլականի, կյանքի այս փուլում ձեռքբերածով բավարարված լինել-չլինելու և մայրանալու ցանկության մասին:
«Բիզնես ունենալը, առհասարակ, բարդ է, սակայն իմ գործը հեշտացրեց փաստը, որ ինքս աշխատել եմ որպես դիմահարդար ու հասկանում եմ, թե ինչն ինչպես է պետք անել: Եթե դու ոլորտում չես աշխատել, տեսական ես պատկերացնում գործն ու որոշես բիզնես սկսել, շատ ավելի դժվար կլինի»,- ասաց նա ու հավելեց, որ այս ոլորտում կարևոր է կազմակերպչական ջիղ ունենալը, իսկ այն իր մեջ զարգացած է եղել դեռ մանկուց:
Ըստ Սյուզիի՝ թիմում ինքը ոչ թե ղեկավար է, այլ ընկեր, բայց և չի մոռանում պահանջկոտ լինել․ «Բարդ է աշխատել տարբեր մարդկանց հետ ու փորձել թիմ ունենալ: Ես փորձում եմ չլինել ղեկավարի դիրքում, չնայած կան որոշակի սահմաններ, որոնք պահում եմ աշխատանքի մեջ: Փորձում եմ ընկերական լինել՝ պահելով գործնականի բալանսը: Առհասարակ, շատ բծախնդիր ու պահանջկոտ մարդ եմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ