Life.panorama.am-ը գրում է.

Սյուզի Մելիքյանը ներկայացրել է իր նոր` «Պատրաստ եմ» տեսահոլովակը, որի ստեղծման մասին երգչուհին պատմել է Life.panorama.am-ին:

«Երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է: Առաջին իսկ նոտաներից զգացի, որ այն իմն է: Դրանից հետո Նիկի հետ միասին ճիշտ ուղղվածության բերեցինք եւ հաջորդաբար սկսեցի զբաղվել երգի կայացման աշխատանքներով: Հանդիպեցի Ավետ Բարսեղյանի հետ, նրան հուշեցի, թե ինչ բովանդակություն եմ ուզում եւ նա, ինչպես միշտ, իր գործն անթերի կատարեց»- նշեց Սյուզին ու հավելեց.

«Ես ինքնանպատակ չեմ երգում, պետք է լինի այնպիսի երգ, որը դիպի սրտիս, ես իմ զգայարաններով զգամ, որ այն իմն է, ինչն էլ այս պարագայում կատարվեց»:

Սյուզի Մելիքյանը հաճախ է նշում, որ իր կատարած երգերում թեկեւզեւ մեկ նախադասությամբ, բայց կան իր կյանքի մասին պատմող տողեր: Հարցին, թե այս անգամ եւս երգչուհին իր մասին է երգում, պատասխանեց.

«Սխալ կլինի ասել, թե երգի ողջ բովանդակությունը իմ` այս պահի կյանքն է պատմում, սակայն, այո, այս անգամ եւս որոշ տողեր կան, որոնք իմ կյանքի մասին են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել