Panorama.am-ը գրում է.

Բավականին ծավալուն ու հետաքրքրիր քննարկում ունեցանք  ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։ Բանակցություններին հետևած համատեղ ասուլիսում հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, քննարկվել են այն բոլոր հարցերը, որոնք առկա են Հայաստան-ԵՄ օրակարգում։

«Մենք ընդգծեցինք այն հիմնարար շարժառիթները որոնք դրված են մեր հարաբերությունների հիմքում։ Մեր հարաբերությունների իրավական հիմքը՝ CEPA-ն մնում է էական գործիք մեր ձեռքում, գնահատեցինք այն դինամիկան, թե ինչպես ենք իրականացնում այս գործընթացը, ինչ ծրագրեր ենք նախատեսում մոտակայում, որպեսզի արդյունավետ կերպով իրականանցնենք այն»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս տարվա մարտին նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով երկխոսության շարունակություն։

Քննարկվել է նաև վիզաների ազատականացման հարցը, անհրաժեշտ քայլերը, արծարծվել են այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն կառավարությանը իրականացնելու գերակայությունները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին։

«Ընդամենը կարող եմ հաստատել, ինչի մասին ասացիք, ինչը մեր մտադրությունն է մոտակա ամիսների համար»,-ասաց Յոհաննես Հաանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել