2018 թվականի գարնանը մեր թավշյա, ոչ բռնի բարեկամները գոռում-գոչում էին արդար և թափանցիկ ընտրություններ ունենալու մասին... Բղավում էին, որ «հարգելի ժողովուրդն» այս կամ այն գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու իրավունք ունի, բայց արի ու տես, որ երբ հարցը վերաբերում է «իրենց թեկնածուին», այդ արդարությունը և թափանցիկությունը սկսում են վերածվել գաղտնի քվեարկության, որի ֆեյսբուքյան քարոզչությունը հանգեցնում է այն երևույթին, որ «հարգելի ժողովուրդն» այդ գաղտնի քվեարկության արդյունքները սկսում է արդարացնել, թե բա՝ «իրանց մարդուն» պիտի բերեն, որ կարողանան «վստահեն», սակայն դա ոչ այլ բան է, քան պաշտոնների ամենապարզ բաշխում ընկերների միջև: Բա հո պարգևատրումներն օտար մարդուն չե՞ն տալու... 

Նոր «իշխանությունների» գործելաոճի «թափանցիկության» պարզագույն օրինակներից է առողջապահության նախարարի բազկաթոռը զբաղեցնող անձի թիմակիցների քվեարկությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ... 

ՀԳ. Ակադեմիական մոտեցման և էթիկայի ակնառու բացակայության պարագայում նախարարի բազմոցը զբաղեցնող տվյալ անձը (իր տեսակետները կիսող թիմակիցների հետ միասին) պետք է մաքսիմալ հեռու մնա ԵՊԲՀ կրթական պրոցեսներից, թե չէ պրակտիկ բժիշկներն էլ կսկսեն ոմանց նման «փոքրիկ դագաղների» օրինակներ բերել բուժառուի հետ խոսելիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել